Բաժիններ՝

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է տեղի ունեցել

Սուդանում կասեցվել է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված է 68 դավադիր սպա: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«Սուդանում կասեցվել է Անցումային ռազմական խորհրդի դեմ հեղաշրջման փորձը: Հետաքննվում է վաթսունութ սպա»,-նշել է ալիքը:

Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին:

Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս