Բաժիններ՝

«Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության հանգամանքներն անհասկանալի են». Սեդա Սաֆարյան

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության հանգամանքների հետ կապված գրեթե տեղեկություններ չունի։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Ս. Ավագյանի սպանության մասին իմացել է այսօր առավոտյան ժամը 11։30-ին։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ նրա սպանությունը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Սեդա Սաֆարյանը պատասխանեց՝ ոչինչ չի բացառում։

«Ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ամեն ինչ շատ արտառոց դեպքերում է եղել, ես քեռուն հարցնում եմ՝ ինչո՞ւ են նրան սպանել, ինձ պատասխանում են, թե իբր ես չգիտե՞մ, որտեղից իմանամ։ Ինձ համար շատ հանգամանքներ անհասկանալի են, և այդքան պատահականություններ չեն կարող լինել։ Որոշակի բաներ նաև ինձ են վերաբերում, որը չեմ հրապարակելու՝ մինչև անհրաժեշտ ժամանակը չգա»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Նա տեղեկացրեց, որ հեռախոսազանգերին Արթուր Ավագյանը չի պատասխանում, հաջողվել է խոսել միայն վերջինիս մորեղբոր հետ։

Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանին սպանել են հունիսի 10-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս