Հայ մարզիկների օրագիր․ Օգոստոսի 8
30-րդ Ամառային օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին։ Հայաստանի ներկայացուցիչների մեծ մասն էլ արդեն ավարտել է ելույթները։
Սակայն մեր 5 մարզիկներ իրենց ելույթներով դեռևս կարող են ուրախացնել հայ մարզասերներին և մեդալներ նվաճել։
Այսօր պայքարի մեջ է մտնում նրանցից մեկը․ նիզակի նետման մրցումների որակավորման փուլին կմասնակցի Մելիք Ջանոյանը։ Որակավորման փուլի մեկնարկը կտրվի 22։05-ին։ Որակավորումը հաջողությամբ անցնելու դեպքում Ջանոյանը կմասնակցի օգոստոսի 11-ի եզրափակչին։
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը