Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
Հանկարծամահ է եղել Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը: Այս մասին լուրը հաստատեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Գառնիկ Բադալյանի կենսագրությունը
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել է 1958թ. Ադրբեջանի ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում
Կրթությունը
1986թ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժին
2003թ. – ԳԴՀ Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում հնգամսյա դասընթաց
2007թ. – ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս
2014թ. – ՉԺՀ կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության ակադեմիայի մեկամսյա դասընթաց, Պեկին, Չինաստան
1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Աշխատանքային գործունեությունը
1984-1985 թթ., 1987-1988թթ. – ծառայություն և դարի (պարսկերեն) լեզվի թարգմանիչ Աֆղանստանում
1988-1991 թթ. – լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես» լրատվական գործակալությունում, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
1991-1992թթ. – ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ
1993-1994թթ. – ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև’ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար
1994-1997թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ’ Հայաստան- Իրան’ Մեղրու կառուցվող կամրջում
1997-1998թթ. – ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1998թ. – ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական
1998-2001 թթ. – ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
2002-2004 թթ. – ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:
2004-2007թթ. – ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետև’ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար
2007-2009թթ. – ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող
1995-2010 թթ. – ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար
2010թ. – ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական
1996-2012թթ. – ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան
2012-2018թթ. – ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Վերլուծական բաժնի խորհրդական
Դիվանագիտական աստիճանը
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Պարգևներ
ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևներ ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ
Գիտական աշխատություններ
Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի և 200 հոդվածի:
Օտար լեզուների իմացություն
պարսկերեն, ռուսերեն և անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 2 երեխա, 2 թոռ:
ՀՀ նախագահի ս.թ. նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: