Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը:
Հունիսի 12-ին ծրագրային ճառով հանդես գալով Լոնդոնում, քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին: Հանրային ելույթն առաջինն է դարձել որպես թորիների առաջնորդի պաշտոնի թեկնածու նրա առաջադրվելու պահից։
«Երեք տարուց եւ Brexit-ի իրագործման բաց թողնված երկու վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք ԵՄ-ն լքել հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը, որը թորիների առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինելու հավակնորդների մրցարշավի ֆավորիտն է, հաշվի առնելով, որ պահպանողականները կառավարող կուսակցություն են:
«Եկել է այս երկիրը եւ այս հասարակությունը միավորելու ժամանակը»,-ասել է Ջոնսոնը եւ ընդգծել, որ դա հնարավոր Է միայն Եվրամիությունից դուրս գալով:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը պետք է հայտնի դառնա մինչեւ հուլիսի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: