Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է որոշ վայրերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 13-ին ժամը 9.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, և 10-րդ մուտքերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Հերացի-Այգեստան փողոցներով պարփակված տարածքի և հարակից առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ադամյան, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների, Նարեկացի փողոցի 3ա, 3բ, 4ա, 4բ բազմաբնակարան շենքերի, հարակից կենցաղային օբյեկտի, Կոտայքի մարզի Արզական գյուղի մի մասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն` Ակունք, Զառ, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Հատիս, Զովաշեն, Կապուտան, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի և Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10-11 փողոցների, ժամը 09.00-ից մինչև ժամը 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ-2 թաղամասի, ժամը 14.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Ազատամարտիկների նրբանցքի գազասապառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս