Բաժիններ՝

Իրանի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Շմիդը ուղևորվել է Թեհրան և Պարսից ծոցի երկրներ

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 12-ին պաշտոնական այցով ուղեւորվել է Իրան եւ Պարսից ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Օման եւ Կատար՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: Շմիդն իրանական միջուկային ծրագրի գծով ԵՄ-ի քաղաքական տնօրենն է եւ գլխավոր բանակցորդը:

«ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը պաշտոնական այցով ուղեւորվել է Պարսից ծոցի երկրներ: Սկզբում նա կայցելի ԱՄԷ, այնուհետեւ՝ Օման, Կատար եւ Իրան: Այցը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության նոր սրման պայմաններում եւ ապաէսկալացման ու երկխոսության առաջմղման կոչելու եւս մեկ հնարավորություն կդառնա ԵՄ-ի համար»,-ասված է փաստաթղթում:

Կոսյանչիչը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերի հիմնական մասը կդառնա «Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման քննարկումը, որը մնում է համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության եւ միջուկային չտարածման ռեժիմի հանգուցային բաղադրիչը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս