Բաժիններ՝

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերին կմասնակցի կոտրված ձեռքով

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի կոտրված ձեռքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեց մարզիկը: «Վնասվածքը ստացել եմ մոտ 8 օր առաջ: Մոսկվայի Գրան Պրիի խմբակային վազքի ժամանակ` բախման արդյունքում. ընկա նաև ես և ձեռքս կոտրեցի երկու տեղից: Հիմա բժիշկների հետ խոսել եմ և ցանկություն ունեմ մասնակցելու Եվրոպական խաղերին»,-ասաց նա:

Ստեփանյանի պնդմամբ` Եվրոպական խաղերը վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար և Մինսկի խաղերի ուղեգիրն իրենց շատ մեծ դժվարությամբ է տրվել և իր համար աններելի կլինի չմասնակցել նմանատիպ կարևորագույն մրցաշարի:

«Գիպսով չեմ մասնակցի, սակայն ցավազրկողների միջոցով կփորձենք այնպես անել, որ կարողանամ գոնե մասնակցեմ մրցավազքին»,-շեշտեց մարզիկը:

Էդգար Ստեփանյանը Մինսկի Եվրոպական խաղերին կմեկնի հունիսի 19-ին: Հայ հեծանվորդը կմրցասպարեզ դուրս կգա հունիսի 23-ին, 24-ին, 28-ին և 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս