 
                        Կունդուզի նահանգում աֆղանցի զինծառայողներ են սպանվել սխալ ավիահարվածի հետևանքով
 
                                    Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակիցներ են զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք է լինեին զինյալները: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:
Նրանց տվյալներով՝ օդից Իմամ-Սահիբի շրջանում ռազմակայանի վրա կրակ են բացել տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով 01:30-ին): «Սինհուա»-ն նշում է, որ սա կառավարական ուժերի կամ նրանց դաշնակիցների հարվածի արդեն առաջին դեպքը չէ, որի զոհ են սխալմամբ դառնում աֆղանցի զինծառայողները:
Նշվում է, որ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե ռազմակայանը գրոհած ինքնաթիռները պատկանում էին երկրի ռազմաօդային ուժերին, թե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        