Բաժիններ՝

«Չգիտեմ՝ կմնա՞մ արդյոք Իսպանիայի առաջնությունում». Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մի փոքր համբերություն ունեցեք, դեռ վաղ է: Ես առաջինն եմ, ով ուզում է, որ իր ապագան հնարավորինս շուտ որոշվի, բայց տվյալ պահին պետք է սպասել: Չգիտեմ՝ արդյոք կմնա՞մ Իսպանիայի առաջնությունում, հնարավոր է՝ երկու շաբաթ անց ինչ-որ բան պարզ կլինի»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Գրիզմանի նկատմամբ գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է, ով մոտ էր ֆուտբոլիստի տրանսֆերի ձևակերպմանը դեռ անցյալ ամառ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս