Բաժիններ՝

Լիբանանը չի մասնակցի Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող մերձավորարեւելյան համաժողովին

Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25 – 26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին:

Այդ մասին CNN հեռուստաալիքին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը: «Մենք կգերադասեինք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան հաշտության պլանի մասին, սակայն մինչ օրս մեզ ոչինչ հայտնի չէ դրա մասին»,- ասել է Լիբանանի նախարարը:

Նրա խոսքով՝ Բեյրութն այդ համաժողովին մասնակցելուց ձեռնպահ է մնում «ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ ներկա չեն լինի պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հայտարարել են Մանամայի սեմինարը բոյկոտելու մասին»:

The Daily Star թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մանամայում հնչեցնել մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման՝ այսպես կոչված դարի գործարքի տնտեսական մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս