Բաժիններ՝

«Եվրոպան պետք է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ». Մակրոն

Եվրոպան պետք է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Մակրոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է «ջանքեր գործադրի» Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու համար: Եվրոպան, իր հերթին, պետք է «վստահության ու անվտանգության նոր կանոններ» հաստատի Ռուսաստանի հետ» եւ «չհամաձայնի բացառապես ՆԱՏՕ-ի հետ»:

Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ կողմերի միջեւ պետք է շարունակվի «ռազմավարական բանավեճը»: Դրա համար Մակրոնը պատրաստ է «տեւական ու հագեցած զրույց» վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացահայտել առաջիկա բանակցությունների մանրամասները: Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ին ճապոնական Օսակայում տեղի է ունենալու G20-ի գագաթնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս