 
                        Մեքսիկայում լրագրողուհու են սպանել. Milenio
 
                                    Մեքսիկայի հարավ արեւելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում հունիսի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան) լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել է իր տան մոտ: Այդ մասին հայտնել է Milenio թերթը:
Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է զինված երկու տղամարդ, որոնց առայժմ չի հաջողվել բռնել: Իշխանությունները ձեռնամուխ են եղել սպանության հետաքննությանը: Հանցագործների հնարավոր շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Սարաբիան վերջին մի քանի տարիներին աշխատում էր Tabasco Hoy տարածաշրջանային թերթում:
Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից Մեքսիկայում սպանվել են ԶԼՄ-ների 145-ից ավելի աշխատակիցներ: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2018 թվականին լատինամերիկյան այդ երկրում բռնության զոհ են դարձել ինը լրագրողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        