«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին». Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում է տվել է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում:
Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ է տարել Տոկաեւը, որին առաջադրել էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը: