 
                        Փրկարարները իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
 
                                    Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացել է հորդառատ անձրև. ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի տան նկուղներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տան նկուղները:
Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        