«ՀՀ մի շարք իրավապաշտպաններ չէին հասցնում արձագանքել այս ամենին, քանի որ ողջ ուշադրությունը սևեռված էր Ի. Գոլունովի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցի վրա». Հ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատարանները արգելափակվում էին Վարչապետի և ԱԺ պատգամավորների կոչով: Ոստիկանությունը լուռ նայում էր, ինչպես դատավորին հրելով արգելում են մտնել դատարանի շենք: Մի քանի օր հետո Սահմանադրական դատարանի շենքն արգելափակած անձիք, ոստիկանների ներկայությամբ, հարձակվում էին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա, հայհոյում ու սպառնում էին նրան: Մի քանի օր անց ոստիկանները, բառացիորեն կատարելով Վարչապետի հրահանգը, որը նա հնչեցրել էր Կառավարության նիստում, հետապնդում էին սև զգեստով փողոց դուրս եկածներին: Այդ ընթացքում ՀՀ մի շարք իրավապաշտպաններ չէին հասցնում արձագանքել այս ամենին, քանի որ նրանց ողջ ուշադրությունը սևեռված էր ռուս լրագրող Ի.Գոլունովի նկատմամբ Ռուսաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդման հարցի վրա: Բարեբախտաբար, այսօր Գոլունովին ազատ արձակեցին, քրեական հետապնդումն էլ դադարեցվեց: Անչափ ուրախացա»:

Տեսանյութեր

Լրահոս