Չեխովի փողոցում 16-ամյա երեխայի են դաժան ծեծի ենթարկել. նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց. ArmDaily.am
Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Բադեյանը լուսանկար էր հրապարակել իր էջում և կից գրել.
«Ընկերուհիսա ականատես եղել Չեխովի 27 փողոցում հենց նոր էս երեխային։ Անգիտակից է եղել, ծեծել են ու փախել, չի կարողացել բացատրի ո՞վ է, ծնողներն ովքեր ե՞ն։ Անցորդներն են օգնություն ցույց տվել ու շտապ օգնությույոն կանչել։ Տարել են Էրեբունի ԲԿ»։
ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշել է, որ ահազանգ ստացել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից.
«Ահազանգ ստացել ենք 11։15-ին, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ. ծնված երեխա, խմբերը դրսում այս պահին աշխատում են, երեխայի մոտ տրավմա է, գիտակցություն ունի»։