Աֆղանստանում ոչնչացվել է «Հաքանիի ցանցի» առնվազն 12 հրամանատար
«Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման առնվազն 12 հրամանատար է ոչնչացվել Աֆղանստանի արեւելքի Խոստի նահանգում աֆղանական անվտանգության ուժերի գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Անվտանգության ազգային դիրեկտորատի (NDS) հայտարարությունը:
NDS-ի հայտարարության մեջ նաեւ նշվում 1, որ գործողության ժամանակ խմբավորման զինյալներից մեկը վիրավորվել է, եւս երեքը՝ ձերբակալվել: Բացի դրանից, հաղորդվում է, որ գործողության ընթացքում առգրավվել են զենք եւ պայթուցիկ նյութեր: «Հաքանիի ցանցն» ԱՄՆ-ում ահաբեկչական է հայտարարվել 2012 թվականին Աֆղանստանում ամերիկացի զինվորականների եւ կառավարական օբյեկտների վրա հարձակումների պատճառով:
«Հաքանիի ցանցը» սերտ կապեր 1 պահպանում այլ ահաբեկչական կազմակերպությունների՝ «Թալիբան» շարժման եւ «Ալ Քաիդայի» հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: