Ոստիկանությունը պնդում է, որ Արթուր Դանիելյանը ոչ թե ձերբակալվել է, այլ բերման ենթարկվել վարչապետի հասցեին սպառնալիք հնչեցնելու համար

Քիչ առաջ բերման են ենթարկել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Ոստիկանության լրատվական բաժին, որի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել. «Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար։ Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Ահարոնյանը։

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Դանիելյանը ձերբակալված լինի, որովհետեւ տեսանյութում երեւում է, որ նրան ձեռնաշղթաներով տարան, Ահարոնյանն ասել է. «Դա ձերբակալման հետ որեւէ կապ չունի, ձերբակալումը իրավական կատեգորիա է»:

Gepostet von Ադեկվադ am Montag, 10. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս