«Հրավիրել են, գնացել ենք այնտեղ, 30-35 րոպե աժիոտաժ, գնալ-գալ, ես ոչ մի բան չեմ հասկացել, հիասթափված թողել, եկել եմ». Գագիկ Ծառուկյան

«Հրավիրել են, գնացել ենք այնտեղ, 30-35 րոպե աժիոտաժ, գնալ-գալ, ես ոչ մի բան չեմ հասկացել, հիասթափված թողել, եկել եմ: Եվ այնտեղ «Հայկական ժամանակը» գրել էր, պարզ ա՝ էնտեղ մի քիչ ուրիշ ձև էր գրված, բայց լիարժեք գրել էին, որ Ծառուկյանը հիասթափված, տեսնելով իրավիճակը, թողել, դուրս է եկել, գնացել է»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով 2008թ. մարտի 1-ին իրեն կառավարություն հրավիրելու փաստին:

Ըստ նրա՝ ինքը կառավարությունում գնացող-եկող ոչ մեկին չի հիշում, արդեն 12 տարի է անցել:

Ծառուկյանը հերքեց, որ որևէ կապ է ունեցել մարտի 1-ին գործող զինված խմբերի հետ.

«Եթե ես դրա հետ կապ ունեմ, թող հրապարակում գնդակահարեն: Բայց թույլ չեմ տալիս մարդիկ մուտլովկա անեն, Ծառուկյանի բարի անունը, համբավը ցեխ շպրտեն: Մեկ ա, մաքուր մարդին ցեխը չի կպնելու»:

Կարդացեք նաև

Մարտի 1-ի գործով իր հարցաքննության մասին հարցերին Գ.Ծառուկյանը հրաժարվեց պատասխանի:

Տեսանյութեր

Լրահոս