Բաժիններ՝

Եվրամիությունը կարող է պաշտպանել Brexit-ի նոր հետաձգումը. The Times

Եվրամիությունը կարող է պաշտպանել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու նոր վերջնաժամկետի տրամադրումը Լոնդոնին այն դեպքում, եթե բրիտանական իշխանությունները չկարողանան դրա պայմանները հաստատել մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ Brexit-ի գործող ժամկետը: Այդ մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Եվրամիության մի աղբյուր:

Չնայած թորիների առաջնորդի պաշտոնի հիմնական թեկնածու Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի, ինչպես նաեւ այդ «մրցավազքի» մյուս մասնակիցների այն հայտարարությանը, որ Մեծ Բրիտանիան ամեն դեպքում ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին, Եվրամիության անդամ առնվազն 25 երկրներ համաձայն են երկրին ավելի երկարատեւ հետաձգում տրամադրել: «Մենք դա չենք ցանկանում, սակայն պատրաստվում ենք նրանց (Մեծ Բրիտանիային) տրամադրել նոր հետաձգում,-թերթը մեջբերել է իր աղբյուրի խոսքը:-Վերջիվերջո ոչ ոք չի ցանկանում դառնալ այն մեկը, ով կփակի թթվածինը»:

Եվրոպական կառավարությունները, գրում է The Times-ը, Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ համակարծիք են առ այն, որ առանց գործարքի ԵՄ-ից երկրի դուրս գալու որոշումը «քաղաքական ինքնասպանություն» կդառնա նախարարների կաբինետի ղեկավարի համար: «Հավանաբար խորհրդարանում չի հավաքվի պատգամավորների մեծամասնություն, որոնք կպաշտպանեն ԵՄ-ից առանց գործարքի երկրի դուրս գալը, եւ կառավարությունը կկազմացրվի: Իսկ նոր կառավարությունը կխնդրի ժողովրդին՝ վերստին որոշում ընդունել երկրորդ հանրաքվեի անցկացման շուրջ»:

Միեւնույն ժամանակ, հրատարակության եվրոպական աղբյուրի տվյալներով, ԵՄ-ի երկրների կառավարությունների մեծամասնությունը համարում է, որ Լոնդոնը պետք է այսպես կոչված Brexit-ն իրականացնի մինչեւ 2020 թվականի հունիսը այն բանի կապակցությամբ, որ Եվրամիությունը պետք է մինչեւ 2021 թվականը վերջնականապես ընդունի բյուջետային ծախսերի յոթնամյա պլանը: The Sunday Telegraph թերթը հունիսի 2-ին տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնների թեկնածու Մայքլ Գոուվը նախարարների կաբինետի անդամներին հայտարարել է, որ պատրաստէ Brexit-ն այս տարվա հոկտեմբերից հետաձգել մինչեւ եկող տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս