Երևանում վրաերթի ենթարկված քաղաքացիները մահացել են
Հունիսի 6-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Լաերտ Սարկիսովին, որը տեղում մահացել է:
Հունիսի 5-ին, ժամը 21.15-ին, Երևանի Զ.Սարկավագի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա Լյուդմիլա Ադամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։