Բաժիններ՝

Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել ավազամրրիկից

Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ վերքեր ստացել հունիսի 6-ի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի արեւմտյան մասում մոլեգնած ավազամրրիկից: Այդ մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:

Նրանց տվյալների համաձայն՝ մահերի մեծ մասը պայմանավորված է կայծակներով ու ծառերի տապալմամբ անոմալ ուժգին քամու հետեւանքով: Նման եղանակի պատճառով նահանգի տուժած շրջաներում ավերվել է շենքերի մի մասը, ներկայում այնտեղ անցկացվում են վերականգնողական աշխատանքներ:

Քաղաքացիների ունեցվածքին պատճառված վնասի ծավալը, իշխանությունների տեղեկատվությամբ՝ առայժմ դժվար է հաշվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս