Բաժիններ՝

Մահացել է երգիչ և կոմպոզտիոր Դոկտոր Ջոնը

Հունիսի 6-ին 77 տարեկան հասակում սրտի նոպայից հետո մահացել է երգիչ եւ կոմպոզտիոր Դոկտոր Ջոնը (իսկական անունն է՝ Մալքոլմ Ջոն Ռեբենեկ): Այդ մասին ասված է Facebook-ում երաժշտի էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«2019 թվականի հունիսի 6-ին սրտի նոպայից մահացել է լեգենդար երաժիշտ Մալքոլմ Ջոն Ռեբենեկ Կրտսերը, որը հայտնի է Դոկտոր Ջոն պրոֆեսիոնալ կեղծանվամբ: Ռոք ն ռոլի սրահի անդամը, Grammy երաժշտական մրցանակի վեցակի դափնեկիրը, երգերի հեղինակը, կոմպոզտորը, պրոդյուսերը եւ կատարողն ստեղծել է եզակի երաժշտական ոճ՝ համակված իր հայրենի քաղաք Նոր Օռլեանի ոգով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հարազատները եւ մերձավորները խոստացել են հուղարկավորության օրն ու տեղը հայտնել ավելի ուշ: Դոկտոր Ջոնը ջազի, բլյուզի, պսիխոդելիկ ռոքի եւ ռոք ն ռոլի վառ ներկայացուցիչն է: Ձայնագել է 20-ից ավելի ալբոմ եւ նվաճել Grammy-ի վեց մրցանակ: 2011 թվականի մարտին նրա անունը գրանցվել է Ռոք ն ռոլի փառքի սրահում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս