 
                        Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իր երկրպագուն է համարել
 
                                    Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին իր երկրպագուն է համարել: Այդ մասին Թրամփը հայտարարել է հունիսի 6-ին Fox News հեռուստաալիքում հրապարակված հարցազրույցում։
Նրան խնդրել են մեկնաբանել այն քննադատների կարծիքը, որոնք երկու տարի առաջ ԱՄՆ-ի համար մեկուսացում էին գուշակում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներից ամենակարճ ժամկետում պաշտպանական ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս հասցնելու պահանջի պատճառով:
«ՆԱՏՕ-ն անկում էր ապրում: Եթե նայեք վերջին 15 տարում ՆԱՏՕ գնացող փողերը, ապա դրանք անշեղորեն կրճատվում էին, իսկ այժմ դա միանգամայն արժանի բան է»,- պատասխանել է Թրամփը:
Նա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին համարել է «ԱՄՆ-ի նախագահի «ամենահավատարիմ երկրպագուն»: «Նա ասում է, թե, հնարավոր է՝ առանց Թրամփի չէր լինի ՆԱՏՕ-ն»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        