Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել թուրք օդաչուների ընդունումը F-35-ով թռիչքների ուսուցման համար. Reuters

ԱՄՆ-ը որոշում է ընդունել դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունումը F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման ծրագրի համար՝ կապված այն բանի հետ, որ Անկարան որոշել է Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ ընդունված որոշումը չի վերաբերվում արդեն ԱՄՆ-ի տարածքում գտնվող օդաչուներին, այլ միայն նրանց, ովքեր պլանավորում էին ուսուցմանը ձեռնամուխ լինել Արիզոնայի նահանգի Լյուկ ավիաբազայում: ԱՄՆ-ի զինվորականների տվյալներով՝ ներկայում Լյուկ ավիաբազայում ուսուցում է անցնում թուրք չորս օդաչու: Թուրքիայի եւս երկու օդաչուներ ամերիկյան բազայում աշխատում են որպես հրահանգիչներ:

Նաեւ ավիաբազայում է գտնվում Թուրքիայի 20 քաղաքացի, որոնք պատասխանատու են ռազմական ինքնաթիռների շահագործման համար, նրանք վարժանքներ են անցկացնում ամերիկացի մասնագետների ղեկավարությամբ: Մայիսի 29-ին գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն դիտարկում են F-35-ով թուրք օդաչուների թռիչքների ուսուցումը լիովին դադարեցնելու հնարավորությունը, սակայն պաշտոնական որոշում դեռեւս չի ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս