Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր մեղադրանքներ առաջադրել Ջուլիան Ասանժին. WikiLeaks

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ է պատրաստել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Հունիսի 7-ին այդ մասին կազմակերպությունը հայտնել է Twitter-ի պաշտոնական էջում:

«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում է առաջադրել նոր՝ նախորդին փոխարինող մեղադրանք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մինչեւ հունիսի 14-ին այն ժամկետի լրանալը, որը հատկացված է (ԱՄՆ) նրա արտահանձնման պահանջի քննարկման համար»,- ասված է հայտարարության տեքստում:

Նշված է, որ մեղադրանքը կառաջադրվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վարձված իրազեկիչ Սիգուրդուր Տորդարսոնի ցուցմունքների հիման վրա, որը բանտարկության է դատապարտված փաստաթղթերի կեղծման, խարդախության բազմաթիվ դեպքերի եւ մանկապղծության համար:

Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը, WikiLeaks-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները կատարել են դատապարտյալի «մանրամասն հարցաքննություն»՝ Ջուլան Ասանժին նոր մեղադրանք առաջադրելու նպատակով: Ավելի վաղ WikiLeaks-ը Twitter-ում հայտնել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու շուրջ դատաքննությունը հունիսի 14-ին հետաձգելու մասին, որը պետք է կայանար հունիսի 12-ին: Դատական լսումները տեղի կունենան Լոնդոնի Բելմարշ մագիստրատական դատարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս