Ինքնադատաստան. Բնակիչները «ԿամԱԶ»-ներով բարձրացել են Արագածը, որ քանդեն ՀէԿ-երը. սրա թիկունքում քաղաքապետն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով եւ տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռեւս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 եւ Արագած ՀէԿ-երը:
Գյուղացիները պնդում են, որ ՀէԿ-երը աղտոտում են իրենց ջուրը եւ ՀէԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլեւս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:
Ոչ դատական ակտ, ոչ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀէԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետեւում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: