Ռոնալդուն տվել է համաձայնություն. Սարին կարող է տեղափոխվել
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է Մաուրիսիո Սարիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու առաջարկը:
34-ամյա պորտուգալացին գիտի, որ Սարիի թիմերը հարձակողական ֆուտբոլ են խաղում, իսկ 60-ամյա իտալացին գնահատում է հարձակվողներին:
Ռոնալդուն շահագրգռված է աշխատել Սարիի հետ, հաղորդում է Tuttosport-ը:
Առաջատարը, որը այս տարի չի հայտնվել Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի ռմբարկուների կազմում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում է վերականգնել իր կարգը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին Սարին կհայտարարի, որ հեռանում է «Չելսիից», և կմիանա «Յուվենթուսին», որտեղ նա տարեկան կստանա 6-7 միլիոն եվրո:
Թուրինյան ակումբը գլխավորելու մյուս հավանական թեկնածուն Պեպ Գվարդիոլան է:
Սիրարփի Աղաբաբյան