Պատվաստանյութ, որը հավասարապես պաշտպանում է գրիպից և թոքաբորբից. գիտնականներ

Փորձարարական բժշկագիտության ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետները Ջորջիայի նահանգի Պետական համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) գործընկերների հետ համատեղ ավարտել են այն պատվաստանյութի փորձարկումները, որը միաժամանակ պայքարում է գրիպի եւ թոքաբորբ առաջացնող վիրուսի դեմ: Հունիսի 5-ին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտական հիմնադրամի մամուլի ծառայությունը, հիմնադրամ, որի դրամաշնորհով օժանդակություն է ցույց տրվել հետազոտությանը,։

«Մենք ցույց տվեցինք, որ նոր պատվաստանյութերը մկներին պաշտպանում են գրիպից եւ RSV-ից (շնչառական-սինցիտիալ վիրուսից) եւ ըստ որում անվտանգ են: Դրանք բացառիկ հնարավորություն են ներկայացնում օգտագործելու մեկ պատրաստուկը միանգամից շնչուղիների երկու ամենավտանգավոր վիրուսային վարակների դեմ պայքարելու համար»,- հաղորդագրության մեջ բերված է Փորձարարական բժշկագիտության ինստիտուտի իմունոլոգիայի եւ վիրուսային վարակների կանխարգելման լաբորատորիայի վարիչ Իրինա Իսակովա Սիվակի խոսքը: Գիտական աշխատության արդյունքները հրապարակված են Antiviral Research հանդեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930