«Ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել». Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանն անակնալ կերպով հեռացվել է աշխատանքից՝ այդ մասին իմանալով վիրահատությունից հետո միայն: Այս մասին Աստղիկ Մարտիրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատածս ավելի քան 7 տարին բավարար եղավ, որ կարողանամ գնահատել սպորտի կարևորությունը, գեղեցկությունն ու նշանակությունը:
Հուսամ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությունը կլինեն հուսալի ձեռքերում հարգելի մարզական լրագրողներ, պարտադիր չէ միայն ոլորտին վերաբերող հարցերով զանգեք, կարող ենք նաև շարունակել որպես ընկերներ շփվել, քանի որ բոլորիդ հասցրել եմ շատ սիրել:
Հ.Գ. Դժվար էր աշխատանքս թողնելու մասին լուրն անմիջապես վիրահատությունիցս հետո լսելը, ինձ թվաց դեռ նարկոզից դուրս չեմ եկել, իսկ ում հետաքրքիր է ասեմ, որ արդեն տանն եմ ու լավ եմ»,- գրել է նա:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատածս ավելի քան 7 տարին բավարար եղավ, որ կարողանամ գնահատել սպորտի…
Gepostet von Աստղիկ Մարտիրոսյան am Montag, 3. Juni 2019