Բաժիններ՝

«Կամխուդ» զորավարժարանում անցկացվել է համառուսաստանյան «Զարնիցա» ռազմա-հայրենասիրական խաղի փուլը

ՌԴ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռազմակայանի «Կամխուդ» զորավարժարանում անցկացվել է Համառուսական «Զարնիցա» ռազմա-հայրենասիրական խաղի փուլը։

Մրցավարների դերում են եղել ֆիզիկական պատրաստության և սպորտի զորամիավորման զինծառայող հրահանգիչները, իսկ մրցույթների անցկացման տեղերում անվտանգությունն ապահովել են ռազմական ոստիկանները։

Ինչպես տեղեկացրին ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունից, մասնակիցները մրցել են «Թիմի այցեքարտ և էմբլեմ», «Դիպուկահար», «Շարային պատրաստություն», «Քիմիական պաշտպանություն», «Ուժային պատրաստություն» և երկու այլ մրցույթներում։

Խաղերի փուլն ավարտվել է երկու մոտոհրաձգային դասակների երկկողմ դինամիկ մարտավարական «մարտի» ցուցադրումով, որի ընթացքում կիրառվել են զենքի և հանդերձանքի, հետախուզության, անօդաչու ավիացիայի և ուղղաթիռների ժամանակակից տեսակներ։

«Ռազմա-հայրենասիրական «Զարնիցա» խաղը ձևավորում է դպրոցների շրջանավարտների և ուսանողների ոչ ստանդարտ իրավիճակներում արագ արձագանքման հմտությունները, ամրապնդում բանակային նորմատիվների կատարման համար ֆիզիկական դիմացկունությունը, ինչը ապագա զորակոչիկների նախնական զինվորական պատրաստության նախապատրաստական փուլ է»,- մեկնաբանել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

Խաղին մասնակցել է մոտ 14-17 տարեկան 100 պատանի՝ զինծառայողների ընտանիքների, դպրոցականների, պատանի բանակայինների և ռուս-հայկական մասնագիտական և բարձագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս