Բաժիններ՝

Հայ մարզիկների օրագիր․ Օգոստոսի 7

Այսօր 30-րդ Ամառային օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ։

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 66կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Վարդերեսյանի առաջին մրցակիցը հարավկորեացի Հյոնվու Կիմն է։ Մրցամարտի մեկնարկը՝ 16։00-ին։ 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Վարդերեսյանը կմրցի Պեդրո Իսաակ Մուլենս Հերերայի (Կուբա) հետ (ժ. 16։30)։

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում  Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում կհանդիպի իտալացի Դայգորո Տիմոնչինիին ( ժ․ 16։30)։ Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ջենք Իլդեմ (Թուրքիա) – Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայի (Իրան) զույգի հաղթողը։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս