Բաժիններ՝

Օրվա երգը. FairWind – Ամեն բացվող առավոտ

Երևանում զբոսնելը, ականջակալներով երաժշտություն լսելը, որպես ինտերշում ունկնդրելը մարդկային աղմուկը, նրանց անցուդարձին, սիրահարների հայացքներին և երեկոյան քամու ուղղությանը զուգահեռ մեկ բաժակ գինի վայելող ընկերներին հետևելը երբեմն լավագույն բանն է, ինչ կարող է լինել: Զբոսանքն ու էմոցիաներն ավելի քաղաքային ու մթնոլորտային կարող է դարձնել Քրիստ Մանարյանի հեղինակած և FairWind հայկական ռոք խմբի կողմից վերջերս փոփոխությունների ենթարկված «Ամեն բացվող առավոտ» երգը, որը 168.am-ի նոր ժամանցային շարքի հերթական բացահայտումն է:

Սա հին հայկական երգերին նոր շունչ հաղորդելու տղաների առաջին փորձը չէ: Ավելի վաղ FairWind-ն իրեն հատուկ ինքնատիպ ոճով ներկայացրել էր «Յասաման» երգը, ինչպես նաև հայկական ժողովրդական «Խնձորի ծառ» երգը՝ թառահար Միքայել Ոսկանյանի հետ համատեղ:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս