Ինչ կրել ամռանը՝ ցուցադրում են Ֆեռանի քույրերը
Ամռանը զգեստապահարանը թարմացնելիս կանայք հաճախ ոգեշնչվում են իրենց սիրելի դերասանուհիների և երգչուհիների կերպարներից: Այս անգամ որպես ոգեշնչում ներկայացնում ենք ոճային Ֆեռանի քույրերի՝ Կյառայի, Վալենտինայի և Ֆրանչեսկայի ամառային լուքերը, որոնք հեշտությամբ կարելի է կրկնել:
Քույրերից յուրաքանչյուրն ինքնատիպ բնավորություն ունի, ինչը տեսանելի է նրանց ընտրած հագուստներում: Ֆրանչեսկան համարձակ է, կարողանում է հմտորեն համադրել հագուստի մեղմ և կտրուկ տարրերը՝ ստեղծելով իր ուրույն ոճը:
Վալենտինան ռոմանտիկ է. կանացի կերպարները և աքսեսուարները ընդգծում են նրա բնավորությունը: Իսկ ահա Կյառան գործնական է. նա լավագույնս կառուցում է լուքեր, որոնք կարելի է կրել ինչպես աշխատանքի գնալիս, այնպես էլ ընտանեկան զբոսանքների ժամանակ: Ոճերի բազմազանությունը կօգնի հարուստ զգեստապահարան ձևավորել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը