3 կատակերգություն, որ յուրաքանչյուր կին պետք է դիտի
Интересно знать-ը ներկայացնում է կատակերգություններ, որոնց մեջ կա հումոր և դրամա: Այս ֆիլմերից յուրաքանչյուրը ցանկացած երեկո ավելի հաճելի կդարձնեն:
«Կյանքն ինչպես որ է» (Life as We Know It)
Հոլլին հրուշակեղենի խանութի սեփականատեր է, Էրիկը՝ հեռարձակվող սպորտային հաղորդումների տեխնիկական տնօրեն: Առաջին հանդիպումից հետո միակ ընդհանուր բանը, որ նրանք ունեն, փոխադարձ ատելությունն է և սերն իրենց ընկերների դստեր՝ Սոֆիի նկատմամբ: Բայց ճակատագրական մի դեպքից հետո նրանք դառնում են Սոֆիի միակ հարազատները և ստիպված են մի կողմ դնել բոլոր անհամաձայնությունները:
«Անանուն ռոմանտիկներ» (Romantics Anonymous)
Համեստ հրուշակագործ Ժան-Ռենեն և նրա նոր հմայիչ գործընկեր Անժելիկան հրաշալի զույգ են. նրանք երկուսն էլ պաշտում են շոկոլադը, ռոմանտիկ երաժշտությունը և փարիզյան երեկոները: Բայց երկուսն էլ սարսափելի ամաչկոտ են, և նրանցից ոչ մեկը չի համարձակվում կատարել առաջին քայլը: Կկարողանա՞ն հաղթահարել իրենց ամաչկոտությունը հերոսները, թե՞ կայցելեն Անանուն ռոմանտիկների հասարակության հանդիպոսմներին:
«Ինչպես ամուսնանալ 3 օրում» (Leap Year)
Սուրբ Օսվալդի օրը՝ փետրվարի 29-ին, ավանդույթի համաձայն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում կանայք կարող են տղամարդկանց ամուսնության առաջարկություն անել, հենց այդ պատճառով էլ ամերիկուհի Աննան ուղևորվում է դեպի Դուբլին՝ իր ընկերոջ ձեռքն ու սիրտը խնդրելու համար:
Բայց եղանակը փոխում է նրա պլանները և Աննան ստիպված դիմում է բար-հյուրանոցի սեփականատեր, հմայիչ իռալանդացի Դեքլինի օգնությանը: Նրա հետ հերոսուհին ճամփորդում է ամբողջ երկրով՝ ժամանակին մտածածն իրականացնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը