Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ում չի մոռացել նաև Ալիևի մասին
Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական խաղերի հունահռոնեկան ըմբշամարտի 74կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճելուց հետո Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել իր ընկերներին ու կիսվել մրցաշարի ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունով.
«Շնորհակալ եմ բոլորին: Հաճելի է գիտակցել, որ այսքան մարդու հպարտության զգացողություն ես նվիրել մեր երկրի ու ազգի համար: Ուրախ եմ մեկ անգամ էլ համոզվել, որ այսքան ընկերներ ունեմ:
Պատմեմ ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտի ամենահետաքրքիր պահը, ավելի շուտ` նախքան կպնելը: Ազերիների «հարգարժան» նախագահ Ալիևը ևս գտնվում էր դահլիճում և մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե` էս հայն ուժե՞ղ է:
Սրանք ասում են` հա, շաաաաաատ… Ասում է` դե, որ էդպես է, ավելի լավ է ես գնամ: Եվ թողնում սուս-փուս հեռանում է…»,-գրել է Արսենը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը