Բաժիններ՝

Վիկտորիա Ազարենկա. Երբ հնարավորություն ընձեռնվեց, մենք այն բաց չթողեցինք

Աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկան, ով Ալեքսանդր Միրնիի հետ միքստում օլիմպիական չեմպիոն է հռչակվել, կիսվել է իր տպավորություններով։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ազարենկան նվաճել էր նաև կանանց մրցաշարի բրոնզե մեդալը։

«Տպավորությունները, որոնք առաջացել էին ինձ մոտ բրոնզը նվաճելուց հետո, աննկարագրելի էին։ Իսկ հաղթել օլիմպիական ոսկին, ուղղակի հեքիաթային է։ Կարծում եմ, որ ցանկացած մարզիկ երազում է դրա մասին։ Միշտ չէ, որ հնարավորություն ես ունենում պայքարելու դրա համար։

Մենք պարզապես փորձում էինք չթուլացնել զգոնությունը, քանի որ հակառակորդներն ֆանտաստիկ էին խաղում։ Մենք դիմադրում էինք և պայքարում վերջին ուժերով։ Իսկ երբ հնարավորություն ընձեռնվեց, այն բաց չթողեցինք»,- Ազարենկայի խոսքերն է մեջբերում ITF-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս