Աշխատանքի հրավեր
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում ժամեր առաջ տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայնխ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Քոֆի Անանին փոխարինող է փնտրում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Քոֆի Անանը հրաժարական է ներկայացրել, որը պաշտոնապես ուժի մեջ կմտնի օգոստոսի 31-ից: Անանի հրաժարականի մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի նախագահ Պան Գի Մունը` նշելով, թե շատ ցավում է այդ առիթով: