Բաժիններ՝

Աճել է Թուրքիայի արտահանումը դեպի Ադրբեջան

Թուրքիան 2012թ. հունիսին ավելի շատ ապրանք է արտահանել Ադրբեջան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ Թուրքիայի Արտահանողների միության պաշտոնական կայքի, նախորդ տարվա 180 մլն դոլարի դիմաց այս տարվա արտահանումն աճել է`հասնելով 210 մլն դոլարի: Ադրբեջանական ուղղությունը կազմել Թուրքիայի ընդհանուր արտահանման 1.2 տոկոսը: Ադրբեջան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են`փայտը, ցեմենտը, թանկարժեք քարերը և զարդերը, երկաթե և պողպատե արտադրանքը, գունավոր մետաղները, կաշվե իրերը, ինչպես նաև` էլեկտրաէներգիա, գորգեր, քիմիական նյութեր, մեքենաների սարքավորումներ և տեքստիլ արտադրանք:
Թուրքական ապրանքների առավել մեծ արտահանում կատարվում է դեպի Գերմանիա`1,1 մլրդ դոլար, Իրաք` 913 մլն դոլար և Մեծ Բրիտանիա` 641 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս