Ընդդիմադիրները ռազմակայան են գրավել. «Ալ Ջազիրա»
Սիրիացի ընդդիմադիրները Հալեպի մոտակայքում գտնվող Ալ Բաբ շրջանում 10 օր տևած պայքարից հետո ռազմական բազա են գրավել. տեղեկացնում է «Ալ Ջազիրան»:
Ալ Բաբը, սիրիացի ընդդիմադիրների պնդմամբ, կառավարական զորքերի Հալեպի վերջին ռազմաբազան է: Բաշար ալ Ասադի զորքերն այս բնակավայրը լքել են վաղ առավոտյան և տեղի բնակիչները, ի նշան հաղթանակի, քաղաքում շրջել են կառավարական տանկով:
Ընդդիմադիրներն իրենց մոտ չեն պահել բռնված զինվորներին և նրանց հարազատներին թույլ են տվել տանել զինծառայողներին:
Չնայած նրան, որ Ալ Բաբը գրավել էին ընդդիմադիրները, քաղաքի վրա շարունակում են թռչել ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Հիշեցնենք, որ Հալեպում լայնածավալ մարտական գործողությունները սկսվել են հուլիսի 23-ից և կողմերի կրած կորուստների թվի մասին տեղեկություններ չկան:
Կողմերից որևէ մեկը դեռ չի հայտարարել Սիրիայի խոշորագույն քաղաքում առավելություն ստանալու մասին: