Աջափնյակի բնակարաններից մեկում գտել են 4 հրազեն, 1 թուր, 1 նետ ու աղեղ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի  բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի  83 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ և 1 թուր: Այս մասին հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս