Հունաստանի մրցաշարում հայ շախմատիստը 4-րդն է
Հունական Կավալա քաղաքում ընթացող շախմատային միջազգային մրցաշարի 7-րդ տուրում իր առաջին պարտությունն է կրել հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով սպիտակ խաղաքարերով զիջել է հնդիկ Աբխիժիտա Գուբտային:
Այս տուրից հետո Պետրոսյանն ունի 5 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով, զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 2-րդ և 3-րդ հորիզոնականներից մեր գրոսմայստերը ետ է մնում կես միավորով, իսկ առաջատար Գուբտային զիջում է մեկ միավորով:
8-րդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը կրկին կլինի Հնդկաստանից: Տիգրան Պետրոսյանն ուժերը կչափի Ջարայամ Աշվինի հետ: