Հաղթանակը նվիրում է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ներկայացնող հայազգի ձյուդոիստ 23-ամյա Արսեն Գալստյանը, ով 60 կգ քաշային կարգում ՌԴ-ի համար նվաճել է առաջին ոսկե մեդալը, մեդալը նվաճելուց հետո sport-express.ru-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Գալստյանն ասել է, թե առայժմ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել:
«Օլիմպիական ոսկին նվաճելու մասին երազում է 9 տարեկանին։ Այժմ իմ երազանքն իրականացավ։ Ինձ համար սա իսկական երջանկություն է։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին և Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը»,- ասել է Արսեն Գալստյանը։