Սրճարանից հաղորդալար է գողացել
Հուլիսի 27-ին, ժամը 15:30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ա. Տիգրանյան փողոցի 53 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել մի տղամարդու: Նա խոստովանել է, որ 2011թ. հունիսին մուտք է գործել Դ. Անհաղթի փողոցում գտնվող սրճարանի տարածք և գողացել 20 մ Էլեկտրական հաղորդալար: Գողության մասին սեփականատերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Կատարվում է հետաքննություն: