Վարդան Արամյանը դուրս է եկել «Հանրապետական» կուսակցության շարքերից
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Այս մասին հայտնում է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 20-ին: Ի թիվս այլ նախարարների, իր պաշտոնը նա լքել է «Թավշյա հեղափոխությունից» հետո: