«Գազելը» ընկել է փոսը. կա 5 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 28–ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 05:00–ի սահմաններում Երևանի Նորագավիթ 159 տան բնակիչ 43–ամյա Վարդան Բադալյանը Սևան–Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում, վարելով «ԳԱԶ 32212» («Գազել» մակնիշի) 31 ՕԼ 672 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ճանապարհի ձախակողմյան փոսը։
Ինչպես News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազելի» վարորդն ու ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 29–ամյա Մագդա Ափյանը, 19–ամյա Արաքսյա Սայադյանը, 31–ամյա Պատվական Անանյանը և 49–ամյա Գայանե Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Ա. Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։