Բաժիններ՝

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գյումրիում դպրոցի տնօրեն է ձերբակալվել

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ժամեր առաջ Գյումրիում ձերբակալել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանին ու գործավարուհուն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազը: «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական հոդվածի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) և 309 հոդվածի առաջին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից իմ հանձնարարությամբ ձերբակալվել է թիվ 27 դպրոցի տնօրենը։ Նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև տվյալ դպրոցի գործավարուհին»,-նշեց դատախազը՝ փաստելով, որ կաշառք տրվել է աշխատանքի տեղավորման նպատակով:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս