 
                        Երկու թուրք ծանրորդների հեռացրել են օլիմպիադայից
 
                                    Երկու թուրք ծանրորդներ Ֆաթիհ Բայդարը և Իբրահիմ Արատը, ինչպես նաև ալբանացի Հուսեյն Պուլակուն երեկ հեռացվել են Լոնդոնի Օլիմպիական խաղերից՝ թմրադեղեր օգտագործելու համար: Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը», նրանց արյան մեջ արգելված դեղամիջոցներ են հայտնաբերվել: Այս ամենի հետ կապված նրանց 3-ին էլ հեռացրել են Օլիմպիական խաղերից: Եվ սա թմրադեղերի հետ կապված առաջին սկանդալը չէ Օլիմպիադա-2012-ում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        