«Չեն միացվում, միաձուլվում են». Գեղամ Գևորգյանը՝ նախարարությունների միավորման մասին
Գյուղատնտեսության նախարարությունը չի միացվում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միաձուլվում են:
«Ստեղծվում է նոր նախարարություն՝ էկոնոմիկայի նախարարություն: Կարծում եմ՝ մեծ տարբերություն կա»,- ասաց Գևորգյանը՝ վստահեցնելով, որ արդյունավետության կորուստ չի լինի: